Չինաստանում՝ Յանցզի գետում, նավաբեկության ենթարկված «Արեւելքի աստղ» զբոսանավի զոհերի թիվը հասել է 65-ի, հայտնում է Reuters-ը։
370 մարդ անհետ կորած է համարվում։ Որոնումներն իրականացվում են գետի հոսանքով ցած՝ 220 կմ երկարության վրա, փոխանցում է Gazeta-ն։
Փորձագետները կարծում են, որ նավը շատ արագ է սուզվել, ուստի ներսում հնարավոր է օդային փուչիկներ գոյացած լինեն, որտեղ կարող են ողջ մնացած մարդիկ լինել։
Փրկարարների աշխատանքը բարդանում է վատ եղանակային պայմաններով եւ ջրի տան նավը կողաշրջման դիրքով։




























