Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս 18 տարեկանը լրացած անձանց քվեարկել ընտրությունների ժամանակ:
Օրենքն ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց, որի արդյունքում ընտրողների թիվը երկրում կավելանա 2,4 մլն-ով: Սակայն ընտրվելու իրավունք Ճապոնիայի քաղաքացիներն ստանում են 20 տարեկանը լրանալուց հետո:
Ներկայումս Ճապոնիայում ընտրելու իրավունք ունեն 20 տարեկանը լրացած անձինք:



























