ԱՄՆ Վուդսթոք քաղաքի տարեց բնակիչը ի կատար է ածել վաղեմի երազանքը՝ մեքենայով դուրս գալով փակ ավտոտնակից, գրում է The Woodstock Independent-ը։ 91-ամյա Վալտեր Թոմասին նման հնարավորություն են տվել նրա թոռները։

Հնարքի համար նրանք օգտագործել են հին ավտոտնակը, որը պատրաստվում էին քանդել։ 1998թ. արտադրության Isuzu Rodeo ջիպով տղամարդը մխրճվել է ավտոտնակի փայտե դռան մեջ եւ դուրս եկել այնտեղից։

«Դա հիանալի էր։ Մենք իրոք կոտրեցինք գրողի տարած դուռը»,- ասել է ծերունին, փոխանցում է Gazeta-ն։