Հայաստանի նոր Քրեական օրենսգիրքը լրջորեն վերանայելու է բանտարկության ինստիտուտը։ Այս մասին ասված է ՀՀ նոր ՔՕ-ի կոնցեպցիային կից  գրավոր հիմնավորման մեջ։ Կոնցեպցիան հավանություն է ստացել հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում։

Պատժի այլընտրանքային միջոցների բացակայության պայմաններում դատարանները միայն բանտային կալանքն են կիրառում։ Արդյունքում, այն անարդարացիորեն հաճախ է կիրառվում, իսկ քրեական «հասկացությունները» բանտերից անցնում են հասարակություն։ Մյուս կողմից պայմանական ժամկետի իրավական դաշտը դեռեւս անհրաժեշտ քանակով մշակված չէ։ Բացի այդ, անհրաժեշտ է ապաքրեականացնել ոչ ծանր աստիճանի իրավախախտումները, իսկ մի  շարք տնտեսական հանցագործություններ փոխանցել քաղաքացիական իրավական կարգավորման դաշտ։ Ոչ ծանր աստիճանի աստիճանի հանցանքների մոտեցումների մեղմացման հետ միասին առաջարկվում է նաեւ ուժեղացնել պատիժը դրանց ռեցիդիվի դեպքերում։ Այստեղ առաջարկվում է սահմանել պատժի նվազագույն շեմ, ինչպես նաեւ թույլ տալ դատարաններին որոշ դեպքերում ռեցիդիվիստներին պատժել ավելի խիստ, քան նախատեսված է օրենքով։