Երեւանի Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվելու:

NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից ազատվելու է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը: Վերջինս թաղապետի պաշտոնում է նշանակվել Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Նախկինում նա զբաղեցնում էր Կենտրոն համայնքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Մարգարյանը չի կարողանում համակերպվել Արաբկիրի հետ, քանի որ այնտեղ լուրջ հենարան չունի, եւ անձամբ խնդրել է Գագիկ Բեգլարյանին իրեն որեւէ պաշտոնի նշանակել Կենտրոն վարչական շրջանում կամ քաղաքապետարանում:

Իսկ որպես Արաբկիրի նոր ղեկավար շրջանառվում են նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի ու փոխթաղապետ Արմեն Մարտոյանի անունները: Մարտոյանը բավական մեծ հեղինակություն ունի Արաբկիրում, բայց խնդիրն այն է, որ Բեգլարյանը զայրացած է ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության փոխնախագահ Մարտոյանի վրա՝ ընտրությունների ժամանակ Երեւանի համայնքներում ՀՀԿ-ի գրանցած ամենացածր արդյունքի համար: