Հունիսի 3-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 39-ամյա Վլադիմիր Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 31-ին, ժամը 09.00-ին, Ազատության հրապարակում գտնվող հեծանիվների վարձույթի կետից բացահայտ հափշտակել է 52-ամյա Անդրանիկ Խ.-ին պատկանող 220.000 դրամ արժողությամբ հեծանիվը:
Կատարվում է հետաքննություն:





























