Հունիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վահան-Ճամբարակ ճանապարհի 1-ին կմ-ին կամրջից ընկել է գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























