Հունիսի 4-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհին հարվածել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:

«Ֆորդ»-ի վարորդը դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: