ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարող ասել, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ կուսակցության թեկնածուն հաղթելու ինչ շանսեր ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի որոշելու խնդիրն է:

«Ես 2 նիստերի ժամանակ էլ ասել եմ, որ դա կուսակցական մարզային կառույցի որոշման հարցն է և  թողել ենք մարզային կառույցի որոշմանը: Գործադիր մարմնի նիստի ընթացքում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հաղթանակի հավանականությունը չի քննարկվել,  դա քննարկել և որոշում է կայացրել մարզային կառույցը՝ և Աբովյանում, և Ալավերդիում և Արտաշատում»,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ ՀՀԿ-ն Աբովյանի ընտրություններում սատարում է ոչ թե նախկին հանրապետական Արթուր Հարությունյանին (Պալաչին), այլ Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանին։