ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստին չի քննարկվել «Նաիրիտ» գործարանի հարցը: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա կառավարության գործառույթն է և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Կոմունիստական կուսակցությունը չէ, որ բոլոր հարցերով զբաղվելու լիազորություն ունենա:

«Նիստին չենք անդրադարձել «Նաիրիտ»  գործարանի նախկին աշխատակիցների բողոքին, քանի որ մենք  Կոմունիստական կուսակցությունը չենք, որ ամեն հարցով զբաղվենք ու որոշումներ կայացնենք: Դա կառավարության խնդիրն է, Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով զբաղվելու լիազորություն մեր կուսակցությունը չունի»,-ասաց Շարմազանովը: