ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որը կոտրել էր աջ ոտքի ազդոսկրը եւ վիրահատվել, սկսել է տեղաշարժվել հենակների օգնությամբ: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է պետքարտուղարության պաշտոնակն ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Հինգշաբթի պետքարտուղարը լսել է Եմենում, Սիրիայում, Իրաքում, ՈՒկրաինայում եւ Կուբայում իրավիճակի, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ զեկույցները»,-ասել է նա լրագրողներին՝ ընդգծելով, որ այդ պահին Քերրին եղել է հենակներով:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, վնասվածքների պատճառով «Քերրիի ընթացիկ գրաֆիկը առկածված վիճակում է», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Բոսթոնում վիրահատել է կոտրած ոտքը, վիրահատությունը տեւել է 4 ժամ: 71-ամյա Քերրին մայիսի 31-ին «Տուր դե Ֆրանս» երթուղով հեծանվային զբոսանքի ժամանակ կոտրել էր աջ ոտքի ազդրոսկրը։