Nestle ընկերության արտադրած լապշա տեսակի մակարոններից մեկը Հնդկաստանում հանվել է վաճառքից այն բանից հետո, երբ մի քանի նահանգների իշխանություններ դրանցում արճճի թույլատրելիից մեծ քանակ են հայտնաբերել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց արտադրանքը բացարձակ անվտանգ է։
Nestle-ից տեղեկացրել են, որ Maggi ապրանքատեսակի լապշան, որը Հնդկաստանում բավական մեծ սպառում ունի, վաճառասեղաններին կհայտնվի հենց որ թյուրիմացությունը կարգավորվի։
Մարտի 31-ին Հնդկաստանի Ութթար Փրադեշ նահանգի իշխանությունները դատի էին տվել Nestle-ին նրա արտադրանքներում արճիճ հայտնաբերելու պատճառով։





























