Բիթլզ խմբի անդամ Ջոն Լենոնի Գիբսոն կիթառը կարող է դառնալ ամեաթանկը, որ վաճառվել է աճուրդով` հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

Ջուլիենս աճուրդի տան սեփականատեր Դարեն Ջուլիենը մտադիր է վաճառել Ջ-160Ե Գիբսոն ակուստիկ կիթառը 600-800 հազար դոլար ռեկորդային գնով: Ներկայացվող նմուշն ունի բոլոր շանսերը գերազանցելու նախկին ռեկորդը` Բոբ Դիլանի էլեկտական կիթառը, որը 2013-ին վաճառվեց 965 հազար դոլարով, նշում է «Գազետան»:

«Ջոն Լենոնի իրերը հազվադեպ են հայտնվում աճուրդներում, քանի որ դրանք հավաքում են բազմաթիվ երկրպագուներ: Դա նրա սիրելի կիթառն էր: Երբ այն անհետացավ, Լենոնն ասում էր, որ կցանկանար, որպեսզի այն առաջվա պես իր մոտ լիներ»,-հայտարարել է բիզնեսմենը:

Լենոնը կորցրել էր գործիքը Բիթլզի 1963-ի լոնդոնյան համերգից հետո: Այն գտնվեց միայն կես դար անց ԱՄՆ-ում: Աճուրդը կանցկացվի 2015-ի նոյեմբերի 6-ին Բեվերլի-Հիլզում: