Օպերային երգիչ, կինոյի եւ թատրոնի դերասան, հայտնի հումորիստ Գեւորգ Մինասյանին օրերս տեղափոխել են նյարդաբանական բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ վիճակը համեմատաբար կայուն է, ուստի տեղափոխեցին հիվանդանսենյակ: Ենթադրվում է, որ հայտնի դերասանը դեռ մի քանի օր էլ կմնա Նյարդաբանական բաժանմունքում մինչեւ դուրս կգրվի:
Նշենք, որ Գեւորգ Մինասյանը առավել հայտնի է «Ոզնիները» թատրոնից, նա խաղացել է մի շարք ներկայացումներում, ներկայացել հեռուստանախագծերում եւ այլն: Նա սրտի կաթված էր ստացել, տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք:




























