Հունիսի 4-ին, ժամը 22.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նար-Դոսի եւ Ռոստոմի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: