Հունիսի 4-ին, ժամը 17.00-ին, Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ-320» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: