Էրդողանի ղեկավարությամբ գործող նոր օսմանների գարշելի հանցանքները, հիշեցնում են դաժանությունները, որոնք նրա նախնիները գործել են հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարեց Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Խալքին` Դամասկոսում ընդունելով Հայաստանի խորհրդարանի հայ-սիրիական բարեկամության հանձնախմբի անդամներին:

Սիրիական պետական տեղակատվական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ, Սիրիայի փոխվարչապետ, արտգործնախարար եւ փախստականների հարցերով նախարար Վալիդ Ալ-Մուալլեմը հանձնախմբի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ահաբեկչությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի եւ միջազգային անվտանգության եւ կայունության համար` կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել ահաբեկիչներին հովանավորող երկրների, մասնավորապես Թուրքիայի, Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի վրա: