Հունիսի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Սուսաննա Պ-ին, ով հաղորդում է տվել, որ համատեղ օգտագործման համար վարկ վերցնելու պատրվակով 2014 թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում 1989 թ. ծնված Հենրիկ Խ.-ն իրենից վերցրել է 360.000 դրամ, բջջային հեռախոս, մինի այփադ եւ նոութբուք` պարտավորվելով վերադարձնել մի քանի օրում, սակայն չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ միչ օրս չի վերադարձրել եւ տիրացել է նշված դրամին եւ ապրանքներին:

Երեւանի Սեբաստիա եւ Վեգներ փողոցների խաչմերուկից Հենրիկ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: