Հունիսի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Թադեւոսյան փողոցի թիվ 7/3 շենքի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Հ.-ին եւ 1963 թ. ծնված Լեւ Ն.-ին, որոնք ժամը 20.00-ին նշված վայրում խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, ծխախոտը գետին գցելու-չգցելու հարցի շուրջ 10-15 րոպե վիճաբանել են իրար հետ, հայհոյել եւ հարվածներ հասցրել միմյանց:
Արարատ Հ.-ն եւ Լեւ Ն.-ն հրաժարվել են հաղորդում տալուց եւ դատաբժշկական փորձաքննությունից:
Կատարվում է հետաքննություն:




























