Dalian Zeus Entertainment չինական ընկերությունը դարձել է հանրահայտ գործարար Ուորեն Բաֆեթի հետ լանչի համար կազմակերպած աճուրդի հաղթողը՝ գնելով 2.34 մլն դոլար արժողությամբ լոտը։ Այս մասին հայտնում է AP-ն։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բաֆեթի հետ ամենամյա խաղարկվող լանչի գինը առցանց աճուրդում հասել է 1.6 մլն դոլարի։ 2015թ. լոտը գնել է չինական ընկերությունը, որը զբաղվում է օնլայն համակարգչային խաղերի արտադրությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























