Հայաստանում կոռուպցիայի դեմ պետք է համատեղ ուժերով պայքարել։ Այս մասին հունիսի 6-ին լրագրողներին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը չի նշանակում, որ Մոսկվայից կանաչ լույս են տվել կաշառակերության համար։

«Ընդհակառակը, այդ միությունում առավել հաջողակ եւ մրցունակ լինելու համար պետք է արմատախիլ անել կաշառակերությունը եւ պայքարել դրա դեմ ընդհանուր ուժերով։ Դա ոչ միայն իշխանության աշխատանքն է, այլ նաեւ ողջ հանրության։ Մենք բոլորս պետք է անհանդուրժող լինենք կաշառակերության նկատմամբ։ Անզիջում պետք է լինեն ե՛ւ գործադիր ու օրենսդիր իշխանությունները, ե՛ւ հասարակությունը»,- ասաց Մինասյանը։