Եվրասիական միությունում պետք է հավասար իրավունքներ լինեն բուժօգնության համար։ Այս մասին հունիսի 6-ին լրագրողներին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Նշենք, որ այս պահին ԵՏՄ բոլոր անդամների համար ընդհանուր անվճար բուժօգնություն է համարվում միայն անհետաձգելի բժշկական օգնությունը։
«Իհարկե աշխատանք պետք է տանել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մյուս հանրապետություններում, որպեսզի, օրինակ, Ռուսաստան մեկնող հայերը կարողանան այնտեղ նույն պայմաններով օգնություն ստանալ, ինչպես որ ստանում են Ռուսաստանի բնակիչները»,- հայտարարեց նա եւ նշեց, որ դրա համար նորմատիվ իրավական ակտեր կազմելու աշխատանքներ պետք է տարվեն։




























