Ռուսաստանի Մագնիտոգորսկի երիտասարդ բնակիչների կողմից կատվին լվացքի մեքենայով լվանալն ավարտվել է քրեական գործի հարուցմամբ։ Ճիշտ է, գործը հարուցվել է երեխային ծեծելու, ոչ թե կենդանու նկատմամբ ծաղրուծանակի ենթարկելու փաստի առթիվ։ Աղջիկը, որի էջում հրապարակվել են կատվին տանջելու կադրերը, նաեւ այլ սադիստական տեսանյութ է եղել։

Մագնիտոգորսկի 19-ամյա բնակչուհի Դինարա Իսկուլովան իրավապահների ուշադրության է հայտնվել այն բանից հետո, երբ լրագրողները սոցցանցի նրա էջում ցնցող տեսանյութ են հայտնաբերել։ Այնտեղ երեւում է, թե ինչպես են աղջիկն ու իր ընկերը կատվին մտցնում լվացքի մեքենայի մեջ  եւ միացնում այն, հաղորդում է Vesti-ն։

Ավելի ուշ Դինարայի էջում մեկ այլ տեսանյութ է հայտնվել, որտեղ դեռահասները ծաղրուծանակի են ենթարկում երեխային։ Նրանք ծեծում են փոքրիկ տղային, որին կապկպել են կպչուն ժապավենով եւ փաթաթել գորգի մեջ։

Ներկայումս քննիչները հարցաքննում են գործի հետ առնչություն ունեցող անձանց։  Իսկուլովան հայտարարել է, որ ինքը երեխայի ծեծեի հետ կապ չունի, ինքը միայն նկարահանել է այն։