Ճապոնացի 26-ամյա նկարիչ Շինրի Տեզուկան փայտիկի վրա կոնֆետներ է պատրաստում, որոնք շատ նման են իրական ոսկե ձկնիկների, գորտերի, ութոտնուկների եւ ծովի այլ բնակիչների: Դրանք ստեղծելիս Շինրին օգտագործում է ճապոնական հնագույն ամեզայկու արվեստը, որն ինքնուրույն է սովորել:

Ամեզայկուն շաքարից եւ կարագից պատրաստված քաղցր առաձգական զանգվածից ֆիգուրների ստեղծման արվեստ է: Շինրիի օգտագործած սովորական կարամելով աշխատելն ավելի բարդ է, քանի որ այն շատ արագ է սառչում, եւ հարկավոր է աշխատանքն ավարտել 3 րոպեում:

Ըստ Kedem-ի, կարամելի սառչելուց հետո նկարչուհին ֆիգուրները ներկում է սննդային ներկանյութերով, եւ դրանք իրական տեսք են ստանում: Շինրիի արվեստն այնքան պահանջված է Ճապոնիայում, որ նա խանութ է բացել եւ մի քանի հրուշակագործի սովորեցրել կոնֆետների պատրաստման իր մեթոդը: Իսկ ինքը զբաղվում է բարդ ֆիգուրների պատրաստմամբ եւ ցանկացողների համար վարպետության դասեր է անցկացնում: