Մարզումների ժամանակ կոտրել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողը:

«ВКнтакте» ցանցում իր էջում Քադիրովը գրել է, որ վնասվածքը ստացել է բռնցքամարտի մարզումների ժամանակ:

«Նախորդ մարզումների ժամանակ մի քանի լավ հարված եմ ստացել… Դրանք այնքան հստակ էին, որ չորրորդ կողս երկու տեղ կոտրվել է»,- գրել է նա:

Քադիրովի հետ երկու մարզվողներն էլ ուժային կառույցների աշխատակիցներ են: Չի նշվում, թե նրանցից ով է վնասվածք հասցրել Չեչնիայի ղեկավարին: