Մեքսիկայում իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը հաղթում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 33 տոկոս ձայն: Այդ մասին են վկայում exit poll-ի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Parametria ընկերության տվյալներով, երկրորդ տեղում աջ կենտրոնամետ Ազգային գործողության կուսակցությունն է (25 տոկոս), ապա ձակ կենտրոնամետ Ժողովրդավարական հեղափոխության կուսակցությունը (12 տոկոս):
Այսպիսով, բոլոր երեք առաջատար քաղաքական ուժերը պահպանել են իրենց դիրքերը խորհրդարանի ստորին պալատում, ընդ որում իշխող կուսակցությունը չունի որակյալ մեծամասնություն, որն անհրաժեշտ է ինքնուրույն այս կամ այն նախաձեռնությունն անցկացնելու համար:





























