Ալավերդիում երեկ՝ հունիսի 7-ին, անցկացված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների արդյունքում քաղաքապետ է ընտրվել Կարեն Փարեմուզյանը: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ նա ստացել է 5141 ձայն, իսկ մրցակից թեկնածուն՝ Արթուր Աբգարյանը, ստացել է 3554 ձայն:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Ալավերդիում 16 473 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 970 հոգի, անվավեր քվեաթերթիկները 274 էին:
Նշենք, որ Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ Կարեն Փարեմուզյանը, ում սատարում է Լոռու մարզպետը, Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է:





























