Մեքսիկայի Հերերո եւ Օակսակա նահանգներում միջանկյալ ընտրությունների ժամանակ ցուցարարները այրել են մի շարք քվեաթերթիկներ, միաժամանակ ընտրատեղամասերից մեկի մոտ գնդակահարել են Օակսակայի նախկին քաղաքապետին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տիստլա դե Հերերո քաղաքում զանգվածային ցույց են կազմակերպել նախորդ տարվա սեպտեմբերին առեւանգված 43 ուսանողների հարազատները: Ուսանողներին մինչ օրս չեն գտնում:

Վերլուծաբանների կարծիքով, այս ընտրությունները գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի համար յուրատեսակ ստուգում էին:

Չնայած սկանդալներին, էքզիթ-փոլերի արդյունքները ցույց են տալիս, որ նախագահի կուսակցությանը հաջողվել է պահպանել մեծամասնությունը Կոնգրեսում: