Մեծ Բրիտանիան պատրաստ է «սառը պատերազմի» ավարտից ի վեր առաջին անգամ իր տարածքում ԱՄՆ միջուկային հրթիռներ տեղակայել։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, աղմկահարույց հայտարարությունն արել է թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը՝ այդ քայլը բացատրելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների հանգամանքով, փոխանցում է RG-ն։

Նախարարը հաստատել է, որ այդ որոշումը կայացվել է Վաշինգթոնի հետ համատեղ։ «Մենք աշխատում ենք բացառապես ամերիկացիների հետ սերտ համագործակցելով»։ Հեմոնդի խոսքով՝ որոշումը դեռեւս տեսական բնույթ է կրում։ Նախարարը խոստովանել է, որ ամերիկյան թեւավոր հրթիռների վերադարձը Բրիտանական կղզիներ կարող է սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ դնել։