Լիբիայի մեծությամբ երրորդ քաղաքում, Միսուրատայում անցակետի վրա հարձակման հետեւանքով սպանվել է 4, վիրավորվել 3 զինծառայող, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի աղբյուրները:

«Նախնական տեղեկատվությամբ, զինված մարդիկ քաղաք մտնող երկու մեքենաներով հարձակում են գործել: Նրանք կրակ են բացել անվտանգության աշխատակիցների վրա ու թաքնվել»,-հայտնել է աղբյուրը:

Կատարվածի պատասխանատվությունն իրենք վրա են վերցրել «Իսլամական պետության» գրոհայինները: