Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ կառավարության անդամները ստիպված են լինելու հրաժարական տալ, եթե նրանք Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում կողմ արտահայտվեն, գրում է The Telegraph-ը։
«Եթե դուք ցանկանում եք կառավարության անդամ լինել, դուք պետք է հասկանաք, որ մենք գտնվում ենք հանրաքվեի անցկացման հարցի վերանայման շուրջ բանակցությունների փուլում»,- հայտարարել է Քեմերոնը Գերմանիայում G7 գագաթնաժողովի խորհրդակցության ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն կողմ է 5 նախարար։





























