Մեծ Բրիտանիան պատրաստվում է 125 զինվորական տեսուչ ուղարկել Իրաք, որոնք տեղի զինվորականներին կվերապատրաստեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին։

Վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այդ քայլը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հայցի պատասխանն է։ Լրացուցիչ ուժեր ուղարկելուց հետո Իրաքում Մեծ Բրիտանիայի զինվորական մասնագետների թիվը կհասնի 275-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քեմերոնն այս մասին հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ ԻՊ-ը համաշխարհային անվտանգության խոշորագույն սպառնալիքն է։