Սաուդյան Արաբիայի զինված ուժերը ավելացրել են իրենց զորքերը երկրի հարավում՝ Եմենի հետ սահմանին, որտեղ պարբերաբար բախումներ են լինում շիա հուսիների հետ: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, Սաուդյան նոր ցամաքային զորքերը ժամանել են սահմանային շրջաններ: Խոսքը հարյուրավոր տանկերի եւ հրետանու, ինչպես նաեւ հազարավոր զինվորների ու սպաների մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոալիցիայի օդանավերը կիրակի շարունակել են ռմբակոծել ապստամբների դիրքերը, սակայն, զոհեր կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում:
Այսպես, երկրի մայրաքաղաքի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 44, տուժել ավելի քան 100 մարդ, այդ թվում կանայք ու երեխաներ: Մի քանի բնակելի շենքեր ավերվել են:





























