Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում հունիսի 8-ին սկսվում է Saber Strike զորավարժությունների ակտիվ փուլը։ Վարժանքների լեհական մասը կանցնի Դրավսկո-Պոմորսկի պոլիգոնում։
Ինչպես տեղեկացրել է Լեհաստանի ՊՆ-ն, հունիսի 1-19-ը շարունակվող զորավարժությունների կազմակերպիչը Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերն են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Զինվորականները միջազգային պաշտպանական գործողություններ են իրականացնում Բալթյան երկրների տարածքում։ Դրանցում կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների հետեւակային ուժերը, ռազմաօդային ուժերը, ծովային հետեւակային զորքերը»,- ասված է Լեհաստանի ՊՆ հայտարարության մեջ։
Զորավարժություններին մասնակցելու են 6 հազար զինվորականներ մասնակից երկրներից, ինչպես նաեւ Դանիայից, Ֆինլանդիայից, Կանադայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Պորտուգալիայից, Սլովենիայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից։





























