Բելգիայի դաշնային դատախազությունը մտադիր է հետաքննություն սկսել Գերմանիայի կողմից Բելգիայի դեմ եւ ԱՄՆ-ի օգտին  կատարած ենթադրյալ լրտեսության գործի կապակցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով RTBF հեռուստաընկերությունը։

Վերջինիս տեղեկություններով՝ Գերմանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են 30 եվրոպական երկրների 134 ինտերնետ գծերը։ Փորձագետները կարծում են, որ այդ տեղեկությունները օգտագործվել են խոշոր ընկերությունների եւ պետական հաստատությունների կողմից, ինչը քաղաքական եւ տնտեսական լրտեսություն է համարվում։