Ֆինլանդիայում Կանաչների կուսակցությունը առաջարկել է ապաքրեականացնել աստվածապղծությունը, գրում է Yle-ն։
Սակայն խորհրդարանի պատգամավորները կողմ են Քրեական օրենսգրքով աստվածապղծության եւ կրոնական ծիսակարգերը խանգարելու համար պատժի պահպանմանը, փոխանցում է Gazeta-ն։
Միաժամանակ Կանաչների կուսակցությունը նիստի ժամանակ մերժել է դրոշի նկատմամբ անարգանք դրսեւորելը ապաքրեականացնելու մասին առաջարկը։ Պատգամավորները դրա փոխարեն առաջարկել են շարունակել ազգային խորհրդանիշների հետ վարվելու հարցում իրավահավասարության թեմայով քննարկումները։





























