Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ Միքայել Նարիմանյանը: ԿԳ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը ավարտվել է, օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր։ «Խորհրդի նիստին ներկա էին 32 անդամներից 29 ը, փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ռեկտոր ընտրվեց Միքայել Նարիմանյանը»,- նշեց ԿԳՆ խոսնակը:

Նշենք, որ առջեւում դեռեւս երկու խոշոր բուհերում ռեկտորի ընտրություններ են: ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնել 2015թ. հունիսի 19-ին: Մրցույթին մասնակցելու համար դիմել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ամենաինտրիգային ընտրությունները ՀՊՃՀ-ում են՝ հունիսի 20-ին, մրցույթին մասնակցելու համար դիմել է ռեկտորի պաշտոնակատար Հովհանես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր, ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը: