Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում հայտնի են դարձել նաեւ աշխարհի տարբեր երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների կատարած ընտրությունների արդյունքները։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը հաղթել է Ալժիրում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ռումինիայում, Իրանում, Հորդանանում, Սաուդիան Արաբիայում, Թուրքմենստան, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ավստրալիայում եւ Նորվեգիայում։
«Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը հաղթել է Ռուսաստանում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Իսրայելում, Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում եւ Հունգարիայում։
«Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը հաղթել է միայն Ալբանիայում։
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը հաղթել է Կանադայում, Լեհաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Ղազախստանում, Ճապոնիայում, Հունաստանում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում։
Նշենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։





























