Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ թշնամի հանդիսացող Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո հայտարարությամբ է հանդես եկել իր կայքում։
«Այսօր ազգին մատաղ անողները, վաղը ազգի համար մատաղ կդառնան»,-ասել է Ֆեթուլլահ Գյուլենը։
Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս, ընդդիմադիր «Ժողովորդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը՝ 25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16,3 տոկոս եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP)՝ 13,1 տոկոս:





























