Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը խիստ քիչ ձայներ է ստացել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցիրայի» գործով Թուրքիայում «հերոսի» կոչում վաստակած հակահայ գործիչ Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել է 0,35 տոկոս ձայն։
Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս, ընդդիմադիր «Ժողովորդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը՝ 25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16,3 տոկոս եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP)՝ 13,1 տոկոս:





























