Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հերթական տեղեկություն է հայտնել՝ շեշտելով, թե ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Թուրքիայի կառավարությունում սկսել են ոչնչացնել մեծ թվով փաստաթղթեր։

«Թուրքիայի կառավարությունում սկսել են ոչնչացնել փաստաթղթերը։ Բայց ինչքան էլ փորձեք, դուք փրկություն չունեք, անիմաստ մի տանջվեք։ Բոլորի դատվելու օրերը կտեսնենք»,-գրել է Ֆուաթ Ավնի ծածկանունով գաղտնի օգտատերը։ 

Նշենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։