Վայոց ձորում՝ երեկ՝ հունիսի 7-ին, 21.00-ի սահմաններում, Վազ 2121 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, կա զոհ եւ վիրավորներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Վայքի հիվանդանոց է տեղափոխվել Վայքի բնակիչներ 51-ամյա Հ. Գ.-ն, 48-ամյա Մ. Մ.-ն եւ Ջերմուկի բնակիչ 58-ամյա Ս. Գ.-ն: Վերջինս ժամեր անց մահացել է: Shamshyan.com -ի փոխանցմամբ՝  Հ. Գևորգյանը աշխատում է ՀՀ ՊՆ Վայքի զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժանմունքի սպա, իսկ Մ. Մարգարյանը Վայքի վարժարանում՝ որպես զինղեկ: