Ոչ ոք չի կարող գլխավոր դատախազին դիտողություն անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը պահանջել է Կոստանյանից ԱԺ ամբիոնից մատ թափ չտալ:
Դիտարկմանը, որ նման վարքագիծը չէր կարող դիտողության չարժանանալ, Կոստանյանը պատասխանել է. «Ոչ միայն պատգամավորը, ընդհանրապես ոչ ոք չի կարող դիտողություն անել, իսկ ժեստիկուլյացիաները շփման կազմակերպման ձւեւերից մեկն է: Ինձ շատ զարմացնում է, որ դա կարելի է քննարկել: Իսկ եթե դուք հետեւում եք իմ ելույթներին, կտեսնեք, որ ժեստիկուլյացիայի եմ դիմում բոլորովին ոչ բառերի անբավարարությունից: Չի լինում այնպես, որ ինձ բառերը չհերիքեն»:





























