ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հայտարարությունն այն մասին, թե Բրիտանիան պատրաստ է իր տարածքում ԱՄՆ միջուկային թեւավոր հրթիռներ տեղակայել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լարվածությունն ուժեղացնելու ուղղությամբ որոշ գործողություններ իրականացնելն իհարկե ոչ ոքի շահերից չի բխում։ Անխոս, թեման ինքնըստինքյան դժվար թե նպաստի փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը եւ եվրոպական տարածքում հավասարակշռության պահպանմանը։ Մյուս կողմից էլ, որքանով որ ես եմ հասկանում, կոնկրետ բան չկա»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքների պատճառով քննարկել իր տարածքում ԱՄՆ միջուկային հրթիռների տեղակայման հարցը։




























