Ռուսաստանի իշխանություններն ուշադրություն են դարձրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին G7-ի հայտարարություններին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք ուշադրություն ենք դարձրել պատժամիջոցների թեմայով հերթական հայտարարություններին: Դրանք ինչ-որ նոր թեզիսներ չեն: Միաժամանակ մենք ուշադրություն ենք դարձրել, որ այդ հանդիպման մասնակիցների մեջ կան մոտեցումների որոշակի նրբերանգներ. Նրանցից ոմանք խոսում են Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության եւ այն մասին, որ առանց այդ երկխոսության լուրջ խնդիրները հնարավոր չէ լուծել»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, գագաթաժողովը դեռ չի ավարտվել, ուստի վաղ է ինչ-որ արդյունքներ ամփոփել: