Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը հայտնել է, թե G7-ի երկրները դատապարտում են Ղրիմի զավթումը եւ պատրաստ են նոր պատժամիջոցներ ներդնել, «եթե անհրաժեշտ լինի», հաղորդում է Reuters-ը։
«Մենք համաձայն ենք, որ պատժամիջոցների հանումը կապված է մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հետ։ Մենք պատրաստ ենք, թեեւ չենք ուզում, խստացնել պատժամիջոցները»,- ասել է Մերկելը, հաղորդում է Gazeta-ն։
Հռչակագրում նաեւ ասվում է, թե գործող հակառուսական պատժամիջոցները գործելու են մինչեւ մինսկյան պայմանավորվածությունների կատարումը։




























