Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել եւ քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի` պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները:

Տեղադրություն




























