Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկիի տան վրա մի քանի շիշ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Չեխիայի ՊՆ-ից հայտնում են, որ հարձակումը տեղի է ունեցել դեռ կիրակի, սակայն հետաքննության շահերից ելնելով տեղեկատվությունը թաքցվել է:

«Կիրակի անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի մի քանի շիշ են նետել պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկիի Պրահայում գտնվող տան վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան, նախարարի անվտանգությունն ուժեղացվել է»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նշվում է, որ «Մոլոտովի կոկտեյլներն» ընկել են այգում, հրդեհը հնարավոր է եղել մարել: Նախարարն այդ պահին տանը չի եղել: