Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի հրաձգային զորավարժությունները։ Այս մասին ասված է երկրի ՊՆ պաշտոնական կայքում։
Գերատեսչությունում ընդգծել են, որ զորավարժությունների նպատակն է իրականին առավել մոտ պայմաններում գործնականում ստուգել զինվորական մասերի աշխատանքը, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցելու է մոտ 2.1 հազար զինվոր։





























