Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Սիրիայի եւ Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջանքեր է գործադրում ճառագայթային զենք ստեղծելու համար։
Իրաքում ու Սիրիայում գրավված քաղաքներում գրոհայինները բժշկական հաստատություններից եւ գիտական կենտրոններից ռադիոակտիվ նյութեր են հավաքում, ինչը առաջ է բերում մտահոգություններ այն կապակցությամբ, որ նրանք ձգտում են «մեծ ու կեղտոտ զենք» ստեղծել, փոխանցում է նախարարի խոսքը Australian-ը։
Անցյալ շաբաթվա վերջին Բիշոփը նաեւ հայտնել էր ԻՊ-ի կողմից քիմիական զենք ստեղծելու մտադրությունների մասին։





























